Բժշկական ճշգրտություն + անզիջում ընտրություն + տեխնոլոգիական մոտեցում + պրոֆեսիոնալիզմ և վարպետություն = բարձր արդյունավետություն
Ստանալ խորհրդատվություն
Վերահսկում ծրագրի բոլոր փուլերում

Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան

Լիովին գաղտնի

Փոխնակ մայրության ծրագրեր վարելու ավելի քան 9 տարվա փորձ
Փոխնակ մայր դառնալը շատ պատասխանատու և ազնվաբարո արարք է։ Մենք հարգում ենք և կողմ ենք ՝ անզավակ ընտանիքներին ծնողական երջանկություն գտնելու գործում օգնելու Ձեր որոշմանը: Մենք հոգատարությամբ ենք շրջապատում մեր փոխնակ մայրերին և փորձում նրանց հանգիստը ծրագրում հնարավորինս հարմարավետ դարձնել: Մենք հոգ ենք տարել ամեն մանրուքի մասին, որպեսզի Դուք ոչնչի համար չանհանգստանաք։
Ի՞նչ պայմաններում են ապրում մեր փոխնակ մայրերը։
Ծրագրի ողջ ընթացքում մեր փոխնակ մայրերն ապրում են առանձին սենյակներում՝ հարմարավետ բնակարանում։ Ձեր հարմարավետության համար բնակարանում առկա է այն ամենը, ինչ անհրաժեշտ է կյանքի համար՝ սկսած անկողնու սպիտակեղենից և սրբիչներից մինչև կաթսաներն ու ճաշասեղանի սպասքը: Առկա է նաև ամբողջ անհրաժեշտ կենցաղային տեխնիկան։ Ծրագրի ընթացքում բոլոր հետազոտություններն անց են կացվում Երևանի լավագույն կլինիկաներում։ Բոլոր հանդիպումները հնարավորինս հարմարավետ պայմաններում են անցնում: Որոշելով փոխնակ մայր դառնալ՝ Ձեզ այլևս կարիք չկա անհանգստանալու որևէ բանի համար. մենք հոգացել ենք ամեն ինչի մասին։
Մենք հաճույքով կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին:
1 050 000
– 1 500 000 ₽
315 000 ₽
Յուրաքանչյուր ամիս սննդի համար 35 000 ₽ х 9 ամիս20 000 ₽
Միանվագ վճար հղիության 20-րդ շաբաթում՝ հատուկ հագուստ և կոմպրեսիոն գուլպաներ գնելու համար+ 150 000 ₽
Փոխնակ մայրության ծրագրին կրկնակի մասնակցելու դեպքում (փաստաթղթային ապացույցի առկայության դեպքում)+ 150 000 ₽
Բազմապտուղ հղիության դեպքում+ 100 000 ₽
Կեսարյան հատման դեպքում (բժշկական նկատառումներով)01
Փուլ 1
Թեկնածուի կողմից փոխնակ մայրության ծրագրին մասնակցելու Հայտի լրացում
02
Փուլ 2
Հայտը հաստատվելուց հետո Թեկնածուն պետք է անցնի փոքր կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն ըստ բնակության վայրի, ինչպես նաև գրանցման վայրում վերցնի տեղեկանք բժիշկ- նարկոլոգից և հոգեբույժից առ այն, որ Թեկնածուն այնտեղ հաշվառված չէ, ինչպես նաև տեղեկանք թերապևտից այն մասին, որ Թեկնածուին հղիությունն ու ծննդաբերությունը հակացուցված չեն:
03
Փուլ 3
Ուլտրաձայնային հետազոտության արդյունքների հիման վրա վերարտադրողական առողջության բժիշկ-մասնագետը սահմանում է տեղափոխման ժամկետ։
04
Փուլ 4
Փոխնակ մոր համար գնվում է տոմս և նա ժամանում է Երևան՝ Ծրագրին մասնակցելու
05
Փուլ 5
Ժամանելուց հետո Փոխնակ մայրը տեղափոխվում է բնակարան: Իրականացվում է նաև հսկիչ բուժ. զննում՝ Ծրագրին մասնակցելու հնարավորությունը հաստատելու համար։
06
Փուլ 6
Մինչ տեղափոխումը փոխնակ մոր հետ կնքվում է պայմանագիր, որը վավերացվում է նոտարի կողմից:
07
Փուլ 7
Մինչ սաղմի տեղափոխումը դեղորայքի օգնությամբ կատարվում է Փոխնակ մոր մարմնի փոքրիկ նախապատրաստում սաղմի տեղափոխման համար:
08
Փուլ 8
Վերարտադրողական առողջության բժիշկ-մասնագետի նշանակած օրը սաղմը տեղափոխվում է Փոխնակ մոր արգանդի խոռոչ:
09
Փուլ 9
Հղիությունը հաստատվում է նախ ՄԽԳ թեստով, իսկ հետո՝ ուլտրաձայնային հետազոտության միջոցով։
10
Փուլ 10
Հղիությունը մինչև վերջ տանելը Հղիության հաստատումից հետո Կենտրոնը Փոխնակ մորը ծանոթացնում է իր անձնական խնամարկուի հետ, ով ուղեկցում է նրան հղիության ողջ ժամանակահատվածում:
11
Փուլ 11
Ծննդաբերությունը տեղի է ունենում Երևանում՝ ընտրված ծննդատներից մեկում
12
Փուլ 12
Ծննդաբերությունից և անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրելուց հետո փոխնակ մայրը ստանում է վճար՝ նոտարի կողմից վավերացված պայմանագրով սահմանված ժամկետներում:
Մենք հաճույքով կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին:
Ինչո՞վ է տարբերվում սովորական հղիությունը փոխնակ հղիությունից:
Փոխնակ մոր հղիությունը ֆիզիոլոգիապես ընթանում է այնպես, ինչպես ԱՄԲ-ի արդյունքում՝ սաղմի տեղափոխումից հետո հղիացած կանանց մեծ մասի մոտ:
Ինչպե՞ս է սաղմը փոխանցվում փոխնակ մորը:
Սաղմը փոխնակ մորը փոխանցելու կարգը լիովին նույնական է ԱՄԲ-ն շրջանակներում ցանկացած այլ կնոջ փոխանցման նմանատիպ ընթացակարգին: Սաղմի տեղափոխումը կրիոպրոտոկոլով իրականացվում է դաշտանային ցիկլի 18-21-րդ օրերին, կատարվում է բժշկական հաստատության պատերի ներսում՝ բժիշկ-սաղմնաբանի և ռեպրոդուկտոլոգի հսկողության ներքո։ Պրոցեդուրան տևում է 20 րոպե և բացարձակապես անցավ է։
Որտե՞ղ է ապրում փոխնակ մայրը:
Մեր Կենտրոնը պարտադիր է համարում փոխնակ մայրերի Երևանում ապրելը՝ սկսած տեղափոխման պահից մինչև ծննդաբերությունը։ Կենտրոնի բոլոր բնակելի տարածքները լիովին կահավորված են բնակության համար՝ ունեն անկողնային սպիտակեղեն, ամբողջ անհրաժեշտ կենցաղային տեխնիկան, անլար ինտերնետ։
Կարո՞ղ է փոխնակ մայրը հղիության ընթացքում տեսնել հարազատներին:
Մենք առաջարկում ենք մեր փոխնակ մայրերին ապրել իրենց երեխաներից մեկի հետ։ Փոխնակ մայրերի բնակարանում այլ հարազատների տեղավորումը բացառվում է, քանի որ դա կարող է անբարենպաստ մթնոլորտ ստեղծել այլ փոխնակ մայրերի համար:
Կարո՞ղ են արդյոք կենսաբանական ծնողները փոխնակ մորից պահանջել որոշակի պայմանների կատարում:
Բոլոր պայմանները, որոնք պետք է պահպանի փոխնակ մայրը, սահմանված են նոտարի կողմից հաստատված պայմանագրում։ Նոտարը պարտադիր ստուգում է պայմանների համապատասխանությունը իրավական նորմերին, խախտումների բացակայությունը թե իրավական, թե բարոյական տեսանկյունից։ Այս առումով, կենսաբանական ծնողների պահանջով հատուկ պայմանների համար կպահանջվի նոտարի կողմից դրանց ընդգրկման հնարավորության հաստատում:
Ո՞ւմ հաշվին է փոխնակ մայրը սնվում և գնում անհրաժեշտ դեղամիջոցները:
Յուրաքանչյուր փոխնակ մայր իրավունք ունի սնուցման բարելավվանն ուղղված ամենամսյա վճարի, իսկ անհրաժեշտ դեղամիջոցները գնում և տրամադրում է մեր Կենտրոնը:
Արդյո՞ք փոխնակ մորը թույլատրվում են սեռական շփումներ հղիության ընթացքում:
Այն բանից հետո, երբ փոխնակ մայրը կանցնի ծրագրին անցնելու համար անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, պետք է բացառել սեռական շփումը, քանի որ սեռական շփման միջոցով վարակների և գինեկոլոգիական հիվանդությունների փոխանցման վտանգ կա, ինչը կարող է սպառնալ հղիության ընթացքին և երեխայի առողջությանը։ Բացի այդ, սեռական հարաբերության ժամանակ արգանդի կրճատումները կարող են վիժման պատճառ դառնալ: Առողջ երեխա կրելու և լույս աշխարհ բերելու համար հարկավոր է մտածել սեռական շփումների հնարավոր հետևանքների մասին, որոնք վտանգի տակ են դնում ամբողջ Ծրագիրը, նոր կյանքի ծննդյան վրա ծախսվող բոլոր ջանքերը: Փոխնակ մայրը պատասխանատվություն է կրում այս բժշկական կանոնը չկատարելու համար:
Կարո՞ղ են արդյոք գենետիկ ծնողները հրաժարվել փոխնակ մորից ծնված երեխայից:
Հայաստանի Հանրապետությունում գենետիկ ծնողներն անմիջապես ճանաչվում են որպես երեխայի ծնողներ։ Ցանկացած պարագայում երեխայից հրաժարվելը ծնողների համար ունենում է համապատասխան բացասական հետևանքներ։
Ընտրեք դիմելու թեման
Այս կերպ մենք կարող ենք արագ պատասխանել Ձեր հարցին
Լրացրեք ձևը
Մենք հաճույքով կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին:
Լրացրեք ձևը
Մենք շուտով կզանգենք ձեզ
Շնորհակալություն
Ձեր դիմումն ուղարկվել է
Մենք շուտով կապ կհաստատենք Ձեզ հետ և կպարզաբանենք բոլոր հարցերը
Ինչ որ բան այնպես չգնաց
Մենք արդեն շտկում ենք խնդիրը
Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ Ձեզ հարմար ցանկացած այլ եղանակով: Հայցում ենք Ձեր ներողամտությունը։